Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքի հափշտակության գործն ուղարկվել է դատարան

Հուլիս 16,2012 13:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է   ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկայի և սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործն արդեն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Ինչպես հատնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը,  նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելու և իրեն վստահված  գույքը հափշտակելու համար:  Ընդ որում,  ըստ նախաքննական մարմնի, ոստիկանության գնդապետ Վ. Մանուկյանը հափշտակել է ոչ միայն գույք, այլ նաև ռազմամթերք ու իրացրել, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել, ապա պահել հրազեն, ռազմամթերք, կատարել է նաև պաշտոնեական կեղծիքներ:

Վ. Մանուկյանին  մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` շուրջ 10 դրվագով, մասնավորապես,   ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով`  պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով գույքի յուրացում կատարելու համար (երեք դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար (4 դրվագ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով` երկու դրվագով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով ռազմամթերքի հափշտակություն կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով ապօրինի կերպով  ռազմամթերք պահելու, փոխադրելու և իրացնելու համար,  իսկ մեկ այլ դրվագով էլ կրկին 235-րդ հոդվածի 1-ին մասով, բայց այս անգամ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք է բերել և  պահելու համար:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031