Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոգետ Արծվի Բախչինյան. Համաշխարհային կինոյում գերակշռում են դեպրեսիվ մոտիվները

Հուլիս 16,2012 13:06

Կինոգետ Արծվի Բախչինյանը Aravot.am-ի խնդրանքով, գնահատելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը, ասում է, որ այս տարվա ծրագիրը մի քիչ ծանր էր: «Համաշխարհային կինոյում նկատելի է մի միտում՝ կյանքը, իրականությունը պատկերվում են ծանր գույներով, շատ են դեպրեսիվ մոտիվները: Իհարկե փառատոնի մրցութային ծրագրի բոլոր ֆիլմերն էլ բարձրորակ էին, բայց էլի դեպրեսիայի համաշխարհային միտում էր զգացվում, կյանքի կորուստ, անհուսություն, անհետացում: Այդ ամենը առկա էր բոլոր ֆիլմերում, անկախ նրանից՝ ֆիլմը որ երկրում էր նկարահանված»,-նշեց Արծվի Բախչինյանը:

Ոչ մրցութային ծրագրից կինոգետի վրա ամենամեծ տպավորությունը գործել են Վիկտոր Էրիսեի գլուխգործոցները: Մեր զրուցակիցը հավանել է նաեւ կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին, ԱՊՀ երկրների ծրագրիրը՝ մասնավորապես միջինասիական երկրներինը:

Ինչ վերաբերում է հայկական ֆիլմերին, Արծվի Բախչինյանն ասում է. «Այն որ երկու մրցանակ ստացավ «Եթե բոլորը…», պատահական չէր: Այդ ֆիլմով կարծես վերականգնվում են հայ կինոյի հին, բարի ավանդույթները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031