Ճապոնիայի իշխանությունների հրապարակած տվյալների համաձայն, Կյուշու կղզում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով 26 մարդ զոհվել է, առնվազն 6 մարդ համարվում է անհետ կորած։
Ճապոնիայի զինված ուժերը ուղղաթիռներով սնունդ են մատակարարում ջրհեղեղներից տուժած շրջաններին, որտեղ տարերքը փակել է ճանապարհները։
Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության կանխատեսմամբ, ջրհեղեղների պատճառ դարձած անձրեւներն ու ամպրոպները կշարունակվեն նաեւ այսօր, սակայն ավելի պակաս ուժգնությամբ։
«Ազատություն» ռադիոկայան