Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Եթե իշխանությունից ես, կարող ես մարդ սպանել, պատիժն այլ կլինի»

Հուլիս 16,2012 12:31

ՀԱԿ ակտիվիստներին մինչեւ 6 տարի ազատազրկման դատապարտելու նախաձեռնությունը  «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի համար քաղաքական ենթատեքստ ունի ու հատուկ նպատակ: «Մեր իրականության տարբեր պատմություններ հիշելով, որոնք կապված են իշխող քաղաքական ուժի մարդկանց ու հակառակ  քաղաքական դաշտում գտնվող մարդկանց հետ՝ կարող եմ ասել, եթե իշխանության կողմից ես, կարող ես մարդ էլ սպանել եւ պատիժը այլ կլինի, բայց եթե հակառակ քաղաքական դաշտից ես, ապա հայհոյանքն էլ թանկ կարող է նստել քեզ վրա: Թամամյանին տվեցին 4 տարի, մարտի 1-ի կազմակերպիչները այդպես էլ չբացահայտվեցին եւ դեռ մարտիմեկյան  կարկառուն պատասխանատուներից մեկը՝ Գրիգոր Գրիգորյանը հայտնվեց ԱԺ-ում: Մինչդեռ Փաստահավաք խումբը բավականին հիմնավորված ներկայացրեց, թե մարտի 1-ին ինչ դերկատարում է ունեցել, բայց այդ մարդը այսօր պատգամավոր է»,- Aravot.am-ին ասաց տիկին Բախշյանը:

Նրա կարծիքով,  ակտիվիստների նկատմամբ նման գործելաոճը Հայաստանը միջազգային հանրությանը եւս մի բացասական  զեկույցով կներկայացնի: Հիշեցնենք, որ  ՀԱԿ ակտիվիստներին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 316 եւ 258 հոդվածների հատկանիշներով՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031