Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 17:00-ին կմեկնարկի Հայաստանում մարդու իրավունքների հերթական ուսումնասիրությունը

Հուլիս 16,2012 11:52

Հայաստանը` ի թիվս  Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին միացած 167 պետությունների, ենթակա է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Հայաստանում վերջին անգամ դիտարկումներն անցկացվել են 1998 թվականին:

Այսօր մեկնարկում է Հայաստանում մարդու իրավունքների հերթական ուսումնասիրությունը: 18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ, կծավալի երկխոսություն` Հայաստանում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից, հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել հուլիսի 16-ին` ժամը 17:00-19:00-ին, և հուլիսի 17-ին` ժամը 12:00-15:00 /տեղական ժամանակով/, համացանցով` https://www.treatybodywebcast.org/:

Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացրել է մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ պետական զեկույց, իսկ մի շարք ոչ-կառավարական կազմակերպություններ` սեփական զեկույցները:

Մարդու իրավունքների հանձնաժողովի Հայաստանի մասին եզրափակիչ դիտարկումները հասանելի կլինեն հուլիսի 27-ին հետևյալ հասցեով` https://www2.ohchr.org/english/bodies/hrc/hrcs105.htm, որից հետո հնարավոր կլինի հարցազրույցներ կազմակերպել հանձնաժողովի անդամների հետ:

 

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031