Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանախախտները հայտնաբերվել են 17 ժամ անց

Հուլիս 16,2012 11:44

ՀՀ  ԿԱ ԱԱԾ քննչական  վարչությունում  հարուցված և  քննված  քրեական գործով դատարանի 2011թ. դատավճռով Մեհմեդ Դեմիրարիրը, Խատիբ Հարիթուրինը, Ռամազան Դիշբուդաքիը, Սահրդամ Ահմադփորիրը, Մահուդ Ալոյը, Սարվաթ Ջայլանին և Լայլա Յուսուֆ- Բաղդաշին մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ յուրաքանչյուրը 3 տարի 6 ամիս ժամկետով:

Նրանք Հայաստանի Հանրապետութուն են մուտք գործել Արարատի մարզի Սուրենավան սահմանամերձ գյուղի հարակից տարածքով՝ քաղաքական ապաստան հայցելու նպատակով:

Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ քրդեր, քրդական  բանվորական կուսակցության անդամներ Մեհմեդ Դեմիրարիրը, Խատիբ Հարիթուրինը, Ռամազան Դիշբուդաքիը, Սահրդամ Ահմադփորիրը, Մահուդ Ալոյը, Սարվաթ Ջայլանին և Լայլա Յուսուֆ- Բաղդաշին թուրքական իշխանությունների հետապնդումից խուսափելու նպատակով որոշել են ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը:

Առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, Արարատի մարզի սահմանամերձ Սուրենավան գյուղի հարակից տարածքով հաղթահարելով ՌԴ  դաշնային անվտանգության ծառայության  սահմանապահ զորքերի 13-րդ սահմանապահ ուղեկալի  ինժեներատեխնիկան  կառույցները՝ 2010թ. նոյեմբերի 21-ին ժամը 00:30-ի սահմաններում հատել են  Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և մուտք գործել մեր երկրի տարածք: Միայն 17 ժամ անց սահմանախախտները հայտնաբերվել են  ԱԱԾ աշխատակիցների կողմից, երբ սահմանային ինժեներատեխնիկական միջոցների շրջանցման փաստը բացահայտելուց հետո այդ մասին իրազեկել են սահմանապահները:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությունների՝ սահմանախախտները հայտնաբերվելուց հետո հայտարարել են սահմանը քաղաքական ապաստան հայցելու նպատակով խախտելու մասին, սակայն նրանց պատճառաբանությունը  հիմնավոր չի համարվել քաղաքական ապաստան տալու համար և մերժվել է:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031