Հուլիսի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում միջպետական ճանապարհին, Տավուշի մարզի Կողբ գյուղի «Ավագի ձոր» տեղամասում, ճանապարհի լայնքով պառկած էր մի ցուլ: Այն ավտովթարի զոհ էր դարձել: Քիչ հեռու ընկած էր կենդանուն վթարի ենթարկած ավտոմեքենայի պետհամարանիշների պլաստմասսե շրջանակը, սակայն համարանիշները չկային:
Չնայած այդ ճանապարհը շատ բանուկ է, դրա եզրին էլ առեւտրական բազում օբյեկտներ կան, սակայն ոչ ոք չէր փորձում կենդանու մարմինը մայրուղու երթեւեկելի մասից հանել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ