«Տոտենհեմի» եւ Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռաֆայել Վան Դեր Վարտը ոչ այնքան հաջող մրցաշրջանից հետո ակտիվ հանգստանում է ֆիզիկապես եւ հոգեպես: Այդ գործում նրան օգնում են կինը՝ 34-ամյա տոպ-մոդել Սիլվիան եւ վեցամյա որդին՝ Դամիանը:
Օրերս Սիլվիան «Twitter»-ի իր էջում գրել է. «Լողափում ֆուտբոլ էինք խաղում իմ սիրելի երկու տղամարդկանց հետ: Ես սիրում եմ ակտիվ հանգիստը»: Ստացվում է, որ գեղեցկուհին անգամ հանգստի ժամանակ ամուսնուն առանց խաղային պրակտիկայի չի թողնում՝ ակամա ստանձնելով նրա մարզչի դերը: Սակայն ֆուտբոլիստը շուտով ստիպված է լինելու «Տոտենհեմի» իր թիմակիցների հետ գնդակով վազել արդեն Անդրե Վիլաշ-Բոաշի խիստ հսկողության ներքո: Շշուկներ կան, որ պորտուգալացի մասնագետը մտադիր է Վան դեր Վարտին այլ ակումբի վաճառել: Սակայն Սիլվիայի նման կին ունեցող ֆուտբոլիստն ամեն տեղ էլ իրեն լավ կզգա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ