Ֆուտբոլի ԱՄՆ կանանց ազգային հավաքականի դարպասապահ, Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոուլ Սոլոն, որ քիչ էր մնում հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար որակազրկվեր, ESPN-ին տված հարցազրույցում պատմել է օլիմպիական ավանների գաղտնիքների մասին:
«Օլիմպիական ավաններում միշտ էլ մեկ գիշերվա կապի սիրահարներ լինում են: Ես տեսել եմ դրսում՝ բաց երկնքի տակ, դրանով զբաղվող մարդկանց: Նրանք հենց մասնաշենքերի արանքում ընկնում են գետնին ու բավարարում իրենց պահանջները» – ասել է Սոլոն: Մարզուհու խոսքերով, օլիմպիական ավաններում սիրված զբաղմունք են նաեւ երեկույթները, որոնց ժամանակ ալկոհոլը հոսում է գետի պես: Ինքը՝ Սոլոն, չի ժխտել, որ մասնակցել է նմանատիպ միջոցառումների, սակայն հրաժարվել է մանրամասներ պատմել՝ պատճառաբանելով, թե դա գաղտնիք է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ