Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեղինակային իրավունքների պաշտպանության նոր գործիք

Հուլիս 16,2012 10:54

Հեղինակային իրավունքների խախտման երևույթն այսօր իսկական պատուհաս է դարձել աշխարհի գրեթե բոլոր ստեղծագործող մարդկանց համար: Կիրառվում են տարբեր միջոցներ դրանք կանխելու համար, սակայն, աշխարհում ներկայիս տեխնոհամացանցային զարգացման փուլում դրանք հիմնականում ապարդյուն են: Թերևս գաղտնիք չէ, որ մեր արվեստագետները և առհասարակ ստեղծագործող անձինք` հեղինակները ևս կանգնած են նման լուրջ խնդրի առջև, բայց ինչպես երևում է, անկախ երևույթի վերաբերյալ տարբեր քննարկումների, խնդրին համապատասխան լուծում այդպես էլ չի տրվում:

Բայց վերջերս, համացանցում լայնորեն սկսվեց քննարկվել մի նախաձեռնություն, որը պետք է առնվազն երգարվեստի ոլորտում սայլը տեղից շարժեր: Ամեն ինչ կարծես մի փոքր վերացական էր թվում մինչև, որ գաղափարը չառարկայնացավ և չտեղափոխվեց հեռուստատեսություն: Խոսքն «Իդե Ժենի» ՍՊԸ-ի կողմից ստեղծված Muzon.am կայքի մասին է, որտեղ ներառված են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար:

Գաղափարը որպես այդպիսին շատ հետաքրքիր է և ներբեռնողի համար ձեռնտու, բայց թե ինչպես է այստեղ վարձատրվում կոնկրետ կատարողը, հեղինակը կամ իրավատերը, մեզ համար մի քիչ անհասկանալի էր, և մենք փորձեցինք կապվել նախաձեռնող-կազմակերպիչների հետ: «Իդե Ժենի» ՍՊԸ-ի տնօրեն Պարույր Հարությունյանի հետ զրույցի ընթացքում ստացանք մեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները: Ընկերության տնօրենի հավաստմամբ, տվյալ կայքը հանդիսանում է նոր համակարգի ստեղծման համար մի հարթակ, որը միտված կլինի առաջին հերթին, պաշտպանել մեր երգարվեստի ստեղծագործողների հեղինակային իրավունքները:

Նա շատ պարզ և հստակ ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվում տվյալ փոխշահավետ համագործակցությունը. ներբեռնումները լինում են անվճար ներբեռնողների համար, բայց յուրաքանչյուր ներբեռնման համար երգարվեստի ստեղծագործողները ստանում են վարձավճար. ցանկացած ներբեռնումից առաջ այցելուն պետք է դիտի մի քանի վայրկյանանոց գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարից փոխհատուցել ստեղծագործության իրավատերերին: Ինչ վերաբերում է կատարողներին և իրավատերերին՝ ծրագրի վերաբերյալ իրենց տրամադրվածությանը, մեզ տեղեկացրին, որ նրանց գերակշռող մեծամասնությունն արդեն իսկ համագործակցում է ընկերության հետ:

Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031