Ֆուտբոլի Ուկրաինայի 2012/2013 թթ. առաջնության մեկնարկային տուրում Դոնեցկի «Շախտյորը» վեց անպատասխան գնդակ անցկացրեց Կիեւի «Արսենալի» դարպասը՝ գրանցելով ոչ ֆուտբոլային հաշիվ: Խոշոր հաշվով հաղթանակի սկիզբը դրեց ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը, որը նախ հանդիպման 14-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 31-րդին կրկնապատկեց այն՝ թիմակիցների առջեւ բացելով դեպի մրցակցի դարպասը տանող ճանապարհները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ