Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրելը տոնի մի մասն է, կուզենայի, մյուս մասն էլ լինի». Երվանդ Երզնկյանը` «Լինե’նք հոգատար Հայաստան -Վարդավառ 2012» ֆոտոցուցահանդեսում (Ֆոտոշարք)

Հուլիս 15,2012 22:52

«Spring» PR կազմակերպությունը երկար մտածելուց հետո նախաձեռնել է  «Լինենք հոգատար Հայաստան» սոցիալական ծրագիրը, որի ընթացքում դիտարկվում են այն հիմանխնդիրները, որոնք, ըստ կազմակերպիչների,   կարեւոր են` հասարակության համար: Կազմակերպության հիմնադիրներից  Տաթեւ Սիմոնյանի խոսքով` ծրագրի շրջանակներում առաջին միջոցառումը անցկացվել է Ջրի համաշխարհային օրը, այն լավ է ընդունվել հանրության կողմից, դրա համար էլ որոշել են  եւս մեկ միջոցառում իրականացնել, բայց արդեն ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ. «Նկատում ենք արժեզրկում տոների ու ավանդույթների նկատմամբ, գալիս են նորերը, իսկ հները մոռացվում են: Այդպես առաջացավ «Լինենք հոգատար ՀայաստանՎարդավառ 2012»-ը տոնելու գաղափարը: Որոշեցինք Կարապի լճի շրջակայքում անցկացնել թեմատիկ ֆոտոցուցահանդես` մի շարք հանրահայտ հասարակական գործիչների և արվեստի ներկայացուցիչների մասնակցությամբ. Գագա Ամատունի, Արտավազդ Բայաթյան, Արտաշես Էմին, Լևոն Թոքմաջյան, Գևորգ Դաբաղյան, Լալա Մնացականյան, Սամվել Մարտիրոսյան, Կարեն Շահգալդյան և այլք: Ինչո՞ւ հենց նրանք, քանի որ նրանց մեր հասարակությունը հարգում ու սիրում է, եւ նրանց խոսքը կարեւոր է: Կցուցադրվեն արվեստագետների աշխատանքները, եւ կլինի տոնավաճառ. մարդիկ կարող են մոտենալ ու գնել, խաչբուռեր կպատրաստվեն: Դրանք Վարդավառի մասնիկն են կազմում»:

Տաթեւ Սիմոնյանի կարծիքով` մարդիկ հանդուրժող չեն, չնայած ամեն կերպ փորձում են ուրախանալ: Կազմակերպիչները կոչ են անում լինել հոգատար միմյանց հանդեպ, քանի որ Վարդավառը միայն ջրցանության իմաստ չունի, այն նաեւ մաքրման խորհուրդն է:
Երվանդ Երզնկյանը նույնպես մասնակցել է թեմատիկ ֆոտոնկարահանմանը: Ասում է` փոքր ժամանակվանից է սիրել այս տոնը եւ կարծում է` ժողովուրդն էլ պետք է սիրի այն. «Մենք ապրում էինք մի բակում, որտեղ յոթ ընտանիք էր, եւ երբ գալիս էր այդ օրը, բոլորն իրար ջրում էին: Այդ ժամանակ ոչինչ չկար, բայց հիմա մարդիկ բարկանում են, երբ իրենց էլ են ջրում: Ես դրա կողմնակիցը չեմ: Ջրելը տոնի մի մասն է, կուզենայի, մյուս մասն էլ լինի» :

 

Արամ Արարատյան

 Լուսանկարիչ` Հովհաննես Բաղջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031