Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Սարգսյանը հաղթեց Ռեթիմնոյում

Հուլիս 15,2012 20:45

Հունաստանի Ռեթիմնո քաղաքում շախմատի միջազգային 4-րդ բաց առաջնությունն ավարտվել է հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի հաղթանակով: Հայաստանի ազգային հավաքականի անդամը եզրափակիչ տուրում միավորը բաժանել է Իսպանիայի լավագույն գրոսմայստերներից Իվան Սալգադո Լոպեսի հետ: Կես միավոր են վաստակել նաեւ  նրա հիմնական մրցակիցները եւ աշխարհի թիմային չեմպիոն մեր շախմատիստը 9 հնարավորից 7,5 միավորով դարձել է միանձնյա հաղթող::
Վերջին տուրերը վերելքով է անցկացրել մինչ այդ մրցաշարային աղյուսակի միջնամասում ընթացող Տիգրան Մամիկոնյանը: Մեր երկրորդ ներկայացուցիչը, տանելով երեք անընդմեջ հաղթանակ, ի վերջո իր անվան դիմաց գրանցել է 6,5 միավոր՝  160 մասնակիցների մեջ պայքարն ավարտելով 15-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031