Գեղեցկուհին հերթական անգամ ցուցադրել է իր լուսանկարները, որոնցում ներկայանում է առանց դիմահարդարանքի: Ու, չնայած դրան, կրկին անչափ գեղեցիկ է ու հրապուրիչ: Սակայն Քարդաշյանը, միեւնույն է, դժգոհ է իր տեսքից ու կազմվածքից: Նա հայտարարել է, թե իրեն սեփական մարմնում հարմարավետ չի զգում, որի պատճառով էլ ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է վարժասրահում: Նրա խոսքերով, պատճառը կատարելության հասնելու ձգտումն է, որում ակնկալում է նաեւ իր երկրպագուների աջակցությունը: Այդ նպատակով նա վերջերս «Twitter» – ում հրապարակել էր առնաց դիմահարդարանքի այլ նկարներ՝ հույս ունենալով արժանանալ երկրպագուների քննադատությանն ու խորհուրդներին, սակայն հասարակությունը նրա բնական գեղեցկությունը կրկին բարձր էր գնահատել: Եվ դա ինչ-որ չափով գցել էր նրա տրամադրությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ