Եվրո 2012-ում Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի մայրը՝ Ռոզա Բարվուան, Մանչեսթերի օֆիսային տարածքմերից մեկում ժամը վեց ֆունտ ստերլինգով հատակ է մաքրում:
Մարիոն ծնվել է Գանայում՝ Թոմաս Բարվուայի աղքատ ընտանիքում: Եվ քանի որ նա հաճախակի էր հիվանդանում, Իտալիայի իշխանությունների համառության պատճառով նրան երկու տարեկանում խնամակալության են տվել Բալոտելիների հարուստ ընտանիքին:
Հիմա Մարիոն շաբաթական 120 հազար ֆունտ ստերլինգ է վաստակում, բնակվում է Մանչեսթերի մոտ գտնվող շքեղ առանձնատանը եւ մարզումների գնում «Bentley Continental GT»-ով: Համեմատաբար վերջերս անառակ Մարիոյի բիոլոգիական մայրն Իտալիայից տեղափոխվել է Մանչեսթեր՝ հարազատ որդուն մոտ գտնվելու նպատակով: Սակայն, ինչպես տեղեկացնում է «Deily Mirror», – ը, անառակ որդին հազվադեպ է այցելում աղքատության մեջ ապրող հարազատ մորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ