Չինաստանում քաղցկեղի ախտորոշմամբ մի կին է բուժվել առանց դեղորայքի: Այդ մասին տեղեկանում ենք «Խորը ճշմարտություն» գրքի հեղինակ, հետազոտող, համակարգչային համակարգերի ավագ ձևավորող Գրեգ Բրեդնից, որն իր սեմինարներից մեկում այն ներկայացրել է փոքրիկ տեսաֆիլմի ուղեկցությամբ, որում սոնոգրամայի` ուլտրաձայների միջոցով պարզ երևում է, թե ինչպես է անհետանում քաղցկեղը:
Չարորակ նորագոյացության մասին շատ է խոսվել, բուժման զանազան տարբերակներ առաջարկվել, սակայն վերջնական և միանշանակ պատասխան դեռ չի գտնվել: Ոմանց կարծիքով, առանց վիրահատության հնարավոր չէ վերացնել քաղկցկեղը, ոմանց խորին համոզմամբ էլ, միայն հավատքը կարող է ապաքինել այդ հիվանդությունը: Այդ տեսակետն է կիսում նաև Գրեգ Բրեդնը, ըստ որի, խոսքն ու սեփական անձի, դրկիցների և կյանքի նկատմամբ սերը կարող է մեր մարմնի ներսում ստեղծել համապատասխան էլեկտրամագնիսական ալիքներ` տարածվելով արտաքին աշխարհի վրա: «Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ալիքները տարածվում են ոչ թե մեկ կամ երկու մետր, այլ մի քան կիլոմետր հեռավորության վրա: Օրինակ` մարդկանց համախմբումը ի զորու է ստեղծել մեկ ընդհանուր զգացական դաշտ, որը կարող է փոխել ամբողջ աշխարհը», – նշում է մասնագետը:
Չինաստանի կլինիկաներից մեկում, որտեղ բուժումները կատարվում են անդեղորայք, բուժվել է միզապարկում երեք դյույմ քաղցկեղի ախտորոշմամբ մի կին: Սակայն մինչ այդ արևմտյան բժիշկները նրան հույս չէին տվել` ասելով, որ այլևս ոչինչ անել հնարավոր չէ: Բուժումը կատարվել է ընդամենը երեք մասնագետի կողմից, այն էլ խոսքի միջոցով: «Այդ խոսքն արտահայտում էր իբրև հիվանդն արդեն առողջ է և այլևս ոչ մի հիվանդություն չկա: Չինացի մասնագետները բուժման ընթացքում, որը տևել է երկու րոպե և չորս վայրկյան, կիրառել են «ուա սա» բառը, որը նշանակում է`«արդեն կատարված է» և ոչ թե «պետք է կատարվի»: Խոսքի մեջ անպայման պետք է լինի եզրահանգում, քանի որ եթե կիրառենք «մի օր/ապագայում և այլն», այդ մի օրը երբեք չի գա», – բացատրում է Գ. Բրեդնը` ավելացնելով, որ համակարգչի էկրանին երևում է երկու պատկեր. մեկում ցուցադրվում է հիվանդի միզապարկը մինչև բուժումը` քաղցկեղի առկայությամբ, իսկ մյուսը` բուժման ամբողջ ընթացքը, որի ժամանակ երևում է, թե ինչպես է նորագոյածությունը կամաց-կամաց անհետանում: Բուժման բանալին կայանում էր նրանում, որ հիվանդը իսկապես հավատում էր ապաքինման ամբողջ գործընթացին: Ըստ Գ. Բրեդնի` կատարվածը ոչ թե հրաշք է, այլև հզոր տեխնոլոգիա, դեռևս հին ժամանակներից հայտնի գիտություն: Սակայն արևմտյան մասնագետներն ու գիտնականները չեն հասկանում, որ ստեղծված դաշտը կարող է միացնել աշխարհում ամեն ինչ: Պարզապես պետք է հասկանալ այդ դաշտի հետ խոսելու լեզուն: Հետազոտողի ընդգծմամբ, արևմտյան գիտնականները կարծում են, որ մեր զգացմունքներն ու հոգեկան վիճակը ոչ մի ազդեցություն չունեն շրջապատի վրա, միչդեռ դա ճիշտ չէ: Մարդու ԴՆԹ-ն ուղիղ կապ ունի արտաքին աշխարհի հետ: Բացի այդ, մարդու էմոցիաներն ունակ են փոխելու ԴՆԹ-ի շղթան, որն էլ իր հերթին փոխում է արտաքին աշխարհը` ստեղծվելով հատուկ դաշտ: «Այդ փաստը ստացել է Մաքս Փլենքս Մատրիքս (Max Planck’s “Matrix”) անվանումը, իսկ գաղափարը, որ ամեն ինչ կապված է միմյանց հետ, շատ հին է և սկիզբ է առել դեռևս 1800-ական թթ–ից, երբ գիտնականները հավատացած էին, որ անտեսանելի մի ուժ, էներգիա միացնում է աշխարհում ամեն ինչ», – ասում է մասնագետը: 1887 թվականին Մայքլսն Մորլի անունով մի գիտնական փորձեց բացահայտել և ապացուցել այդ փաստը, այնուամենայնիվ ոչ ոք չէր հավատում դրան: Միայն 100 տարի անց, 1986 թվականին, ԱՄՆ-ի Օդային Ուժերը կրկնեցին Մայքլսն Մորլիի փորձը և արձանագրեցին ավելի լավ արդյունքներ, որոնք հրապարակվեցին հայտնի Scientific Nature Journal ամսագրում: Նրանք վերջապես կարողացան ապացուցել, որ այդ դաշտն իսկապես գոյություն ունի:
Այսօր գիտական բազմաթիվ բացահայտումներից և ապացույցներից կարելի է հասկանալ մի բան. հույսն ու հավատը կարող են իսկապես հրաշքներ գործել, անկախ նրանից,թե ինչին ես հավատում.. բայց պետք է հավատալ:
Ելենա Չոբանյան