Լրահոս
Օրվա լրահոսը

40000 դրամ կաշառքն ի ՞նչ է, որ մարզպետը համաձայնվի

Հուլիս 14,2012 21:48

Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը  «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարում է, որ ինքն առաջին անգամ է լսում, որ Կոտայքի մարզում դպրոցների տնօրեններից տեւական ժամանակ կաշառք են պահանջել:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ կաշառքի պատճառով ձերբակալված Կոտայքի փոխմարզպետ Լեւոն Միքայելյանն ազատվել է տեղակալի պաշտոնից։ Նախկին փոխմարզպետը ձերբակալվել է հուլիսի 13-ին, դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին:

Ըստ ԱԱԾ-ի’ նա իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ է դրել’ պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու եւ խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց:

Ներկայացնում ենք մեր զրույցը Կոտայքի մարզպետի հետ:

         Պարոն Շահգալդյան, ո՞րն է Ձեր գնահատականը կատարվածին եւ արդյոք Ձեր տեղակալը միայնա՞կ է գործել այդ հարցում:

– Դուք կարծում եք’ մարզպետի հետ եղած կլինի՞: Իրավական գնահատականը դատարանն է տալու : Իմ համար սա շատ անսպասելի էր, շատ տգեղ երեւույթ էր : Դե, հիմարություն է արել, ինքն էլ պիտի պատասխան տա :

 – Այսինքն’ Դուք տեղյակ չե ՞ք եղել, որ տեւական ժամանակ գումարներ է ուզել դպրոցների տնօրեններից:

– Ինչի կաշառքի մասին տեղեկացնո՞ւմ են, որ պիտի վերցնեն : Կամ էտ ի ՞նչ մարզպետ պիտի լինի, որ 40 հազար դրամի կաշառքի համաձայնություն տա:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031