
Նրանք հանցավոր համաձայնության էին եկել մյուս եղբոր` Ռուստամի հետ, մանրամասն պլանավորել և 2011 թվականի ապրիլի լույս 27-ի գիշերը զինված գրոհել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող բենզալցակայաններից մեկը: Գողացված 500լ դիզելային վառելիքն ու բենզինը բարձել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան և փորձել աննկատ հեռանալ: Բայց չէին կարողացել. բենզալցակայանի սեփականատերը` Վահե Միրզոյանը, տեսել էր նրանց և եղբոր` Գարիկի հետ իր անձնական «Միցուբիշի» ավտոմեքենայով հետապնդել: Պռոշյան գյուղի մոտակայքում Անանյան եղբայրները կրակել էին իրենց հետապնդող Միրզոյան եղբայրների ուղղությամբ: Արդյունքում Գարիկը մահացել էր, իսկ Վահեն վնասվածքներ ստացել:
Անանյաններից Ռուստամը ձերբակալվել էր և այժմ իր պատիժն է կրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ Դավիթն ու Գևորգը փախուստի մեջ էին:
ՀՀ ոստիկանություն