Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը զբաղվում է հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի եւ ժողովրդական արվեստի նմուշների ձեռքբերման, պահպանման, վերականգման, ուսումնասիրման աշխատանքներով: Այսօր այստեղ ցուցադրությանը ներկայացված էր Մարտուհի Սարգսյանի (Մարտա) ձեռքի աշխատանքները, ինչպես նաեւ` նրա «Հայրենի օրրան» բանաստեղծությունների ժողովածուն: Մարտան շուրջ 40 տարի է, ինչ զբաղվում է ձեռքի աշխատանքներով, իսկ վերջին 5-6 տարին ցուցադրության միջոցով դրանք ներկայացում հանրությանը:
Կենտրոնի նպատակն է ներկայացնել Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստի ու նրա զարգացման տարբեր փուլերը:
Կենտրոնի թանգարանների բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Հունաստանում, Սիրիայում, Չինաստանում, Պորտուգալիայում եւ այլ երկրներում:
Քրիստինա Միրզոյան