Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստի նկատմամբ քաղաքական պատվե՞ր կա

Հուլիս 14,2012 15:50

«Եթե ընդունենք մեղադրողի վարկածը, որ իմ պաշտպանյալները իրենց  վերագրված արարքները կատարել են, դատախազի կողմից առաջարկված պատիժը՝ ազատաազրկման ձեւով շատ խիստ էր»,- այսօր դատավարությունից հետո լրագրողներին ասաց ՀԱԿ ակտիվիստների իրավապաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նա նաեւ անդրադարձավ մեղադրողի ներկայացրած մեղադրանքներին, թե ոստիկանների անօրինական գործողությունները ապացուցող անհրաժեշտ իրավական ակտեր մեղադրյալի պաշտպանող կողմը  չի ներկայացրել.«Ի՞նչ օրենսդրական ակտերի մասին է խոսքը, եթե ոստիկանները դեպքի ժամանակ իրենց լիազորություններից դուրս գործողություն են կատարել»: Իրավապաշտպանը կարծում է՝ դատարանը վերջնական դատական ակտի ժամանակ համապատասխան գնահատականի կարժանացնի մեղադրող կողմի միջնորդությունները պատժաչափի մասով. «Չեմ կարծում, որ նույն չափով ու պատժատեսակներով դատարանը դատական ակտ է կայացնելու: Մանավանդ պաշտպանական ճառի ներկայացումից հետո դատարանը համապատասխան ճիշտ եզրահանգման կգա: Ի սկզբանե համարել ենք, որ ամբաստանյալներին մեղսագրված արարքները զուրկ են որեւէ հիմնավորումից, չկան ապացույցներ, իսկ այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել հիմնականում ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներն են: Ամբողջ մեղադրական եզրակացությունը հիմնված է այդ ցուցմունքների վրա»: Պարոն Ոսկանյանի խոսքերով, պաշտպանական վարկածների առումով չի կատարվել ոչ մի քննություն, իսկ մեղադրական ճառերում էլ ոչ մի անդրադարձ չի եղել.«Կարծում եմ, որ հատկապես Տիգրան Առաքելյանի խիստ պատժամիջոցը ավելի սաստելու եւ գործին ավելի լուրջ երանգ տալու նպատակ է հետապնդում, այսինք, փորձում են սրանով Տիգրան Առաքելյանին ճնշել, վախեցնել: Կարող է նաեւ պատվեր լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031