Լրահոս
Օրվա լրահոսը

Վադիմ Աբդռաշիտով. Ռուսաստանը հոգատար չէ իր մշակույթի հանդեպ

Հուլիս 14,2012 15:37

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից է ուկրաինացի ռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը, ով երեկ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից  արժանացավ ոսկե մեդալի. «Ինձ համար ուրախալի է նման պարգեւը, մանավանդ, որ այն իսկական ոսկուց է»,-կատակեց Աբդռաշիտովը: Ռեժիսորը հիացած է փառատոնով եւ Երեւանով: Համարում է, որ ոչ մի ուրիշ քաղաք չունի այսպիսի հմայք. «Փառատոնի շնորհիվ հասարակ հանդիսատեսը ֆիլմերի ընտրության մեծ հնարավորություն է ստանում: Փառատոնը տարեցտարի առավել ամուր է կանգնում ոտքերի վրա»:

Աբդռաշիտովի` «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված «Պարողի Ժամանակը» խաղարկային ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Ռուսաստանի ծայրամասում, որտեղ քաղաքացիական պատերազմն ավարտված է, իսկ հերոսները փորձում են խաղաղ կյանքով ապրել. «Պատերազմը, միեւնույնն է, իր հետքն է թողել մարդկանց գենետիկ հիշողության մեջ, բայց նրանք շարունակում են «պարել»: Հուսով եմ` մի օր կհաղթահարենք պատերազմի հետեւանքները»,-ասաց ռեժիսորը:

Աբդռաշիտովի համոզմամբ` հաղթահարումը հնարավոր է միայն մշակույթի միջոցով, որը պետք է գոյություն ունենա ոչ միայն որպես կարեւոր ինստիտուտ, այլեւ պետության հոգատարության տակ գտնվող կառույց. «Մեր պարագայում այդպես չէ. Ռուսաստանը հոգատար չէ իր մշակույթի հանդեպ, աչքաթող է արել կրթական համակարգը: Դրա վառ ապացույցները դպրոցներում կատարվող արտակարգ դեպքերն են: Ասածս փաստում է նաեւ ռուս գրականության ժամերի ցինիկավարի կրճատումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031