Ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը մասնակցում է «Ոսկե Ծիրան» կինոփառոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթին:
«Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորը նշեց, որ ֆիլմը նկարահանված է բելառուս գրող Վասիլի Բիկովի համանուն պատմվածքի հիման վրա. 1942թ-ին ԽՍՀՄ արեւմտյան շրջաններն օկուպացված էին գերմանացիների կողմից, իսկ տեղի պարտիազանները կատաղի դիմդրություն էին ծավալում: Հին անտառում, ուր ոչ բարեկամ կա, ոչ թշնամի, երկաթգծի աշխատողը հանիրավի մեղադրվում է դավաճանության մեջ: Լոզնիցան նշեց, որ մշտապես հետաքրքրվում է ժամանակակից քաղաքակրթությամբ եւ հոլոքոստներով. «Տրագիկ ֆիլմիս հերոսի կերպարը ձեւավորել էի դեռեւս սցենարը գրելու ընթացքում: Նրան առաջարկեց ռուս դերասաններից մեկը, եւ ընտրությունը չքննարկվեց: Նկարահանման աշխատանքներն ընթացել են քսանութ օր, որից երկուսը խափանվել են անձրեւների պատճառով»:
Հայրենական պատերազմը տեսած ռեժիսորը նրբանկատ կերպով վերանայում է մարդկային հարաբերությունները. «Անձնական եւ հասարակական սկզբունքներն են պատճառը: Մանկուց չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ ստում իրար. մանկական էլի հարցեր կան, որ անպատասխան են մնացել: Ժամանակին Օդեսայում ապրող մեր ընտանիքից միայն ես եմ ողջ մնացել, հարազատներիս աչիս առաջ են սպանել: Երբ ճշմարտությունը քեզ մանկուց է հայտնի, դժվար է այն թաքցնել: Դա ողջ ազգինն է, որովհետեւ միայն ես չեմ պատերազմ ապրել»,-հավելեց Լոզնիցան:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ