Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2011 թվականը հայտարարվել էր զբոսաշրջության տարի

Հուլիս 14,2012 13:46

Հարցազրույց REAL շարժման համահիմնադիր Նաթիկ Ջաֆարլիի հետ

– Մեր երկրի բնակչության քանի՞ տոկոսն է կարող իրեն թույլ տալ ընտանեկան ամառային հանգիստ, եւ, որպես կանոն, որտե՞ղ են նրանք հանգստանում (Ադրբեջանի՞ հանգստավայրերում, թե՞ արտասահմանում՝ Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում):

– Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա ամեն տարի մոտ 500 հազար ադրբեջանցի է մեկնում արտասահման: Բայց նրանց բոլորին չի կարելի համարել զբոսաշրջիկ, այդ թվի մեջ մտնում են նաեւ գործնական ճամփորդությունները: Ադրբեջանցիների մեջ զարgացած է, եթե կարելի է այդպես արտահայտվել, «բարեկամական տուրիզմը»: Շատերը մոտ հարազատներ ունեն Ռուսաստանում, Վրաստանում, ոմանք՝ Եվրոպայում եւ Թուրքիայում: Հաճախ մեր քաղաքացիները տուրիզմը համատեղում են հարազատներին այցելության հետ: Այդպես ճանապարհորդությունն ավելի էժան է նստում: Վերջերս տուրիզմի տեղական շուկան ուսումնասիրելու, երկրի քաղաքացիների՝ այլ պետությունների տուրիստական հնարավորությունների մասին տեղեկացվածության չափն իմանալու եւ այլ նպատակներով սոցիոլոգիական հարցում անց կացվեց 873 քաղաքացիների մեջ. Բաքվում՝ 512 հարցվող, Գյանջայում՝ 156 եւ Սումգայիթում՝ 205: Պարզվեց, որ հարցվողների 53,5%-ը նախընտրում է հանգստանալ արտասահմանում, իսկ 46,5% -ը՝ երկրի ներսում: Հարցին ի պատասխան, թե որտե՞ղ եք մտադիր հանգստանալ եկող ամռանը, նշվեցին հետեւյալ շրջանները. Գուբա՝ 19,8%, Խաչմազ՝ 14,2 %, Գաբալա եւ Իսմաիլի՝ 10,6-ական տոկոս: Մոտ 10,5 %-ը պատասխանել են, որ հանգստանալու են Ապշերոնի ամառանոցներում: Երկրի սահմաններից դուրս տուրիզմի եռյակը գլխավորում են Թուրքիան (51,8%), Ռուսաստանը (37,6%) եւ Վրաստանը (12,2%): Այս երկրների ընտրության մեջ կարեւոր դեր են խաղում աշխարհագրորեն նրանց հարեւան լինելը, անձնական կապերը, շոպ-տուրերի հնարավորությունը:

– Ի՞նչ մակարդակի է մեր երկրի հանգստավայրերի սպասարկման ոլորտը, ի՞նչ գներ են Վրաստանի եւ Թուրքիայի հանգստավայրերի համեմատ:

– Հարցվողների միայն 58,7%-ն է գոհ երկրի ներսում տուրիստական ծառայությունների որակից: Զբոսաշրջիկների դժգոհությունն առաջացնող գործոններից առաջին տեղում է անձնակազմի ոչ պրոֆեսիոնալիզմը՝ (47,9%), սանիտարահիգիենիկ պայմաններին չհետեւելը (29,2%), «տուրիզմ» հասկացության զարգացած չլինելը (16,6%): Դրա հետ մեկտեղ հարցվողների 57, 8 % -ը դժգոհ են գներից եւ կարծում են, որ թանկությունը խոչընդոտում է զբոսաշրջային վայրերում հանգստացողների ներգրավմանը: Հարցվողների 92, 2%-ը համարում են, որ գները պետք է 30-50 տոկոսով ցածր լինեն, իսկ տեղացիների համար անհրաժեշտ են արտոնություններ: Հարցվողների 1/5-ից ավելին կարծում են, որ Ադրբեջանում տուրփաթեթներում քիչ են էքսկուրսիաները, զբոսանքները եւ արկածային տուրերը: Վրաստանում գներն անհամեմատ ցածր են, քան Ադրբեջանում, դրա համար էլ Ադրբեջանի քաղաքացիների մեծ մասն իրենց տոնական արձակուրդներն անցկացնում են Վրաստանում:

– Ադրբեջանում կա՞ն տուրիզմի զարգացման ծրագրեր, եւ որքանո՞վ են դրանք հաջողված, տարեկան քանի՞ տուրիստ է այցելում մեր երկիր:

– Կառավարությունը ընդունել է մի քանի ծրագրեր, որոնք ուղղակի կամ անուղղակի պիտի օգնեին երկրում տուրիզմի զարգացմանը: Նույնիսկ 2011 թիվը հայտարարվեց տուրիզմի տարի, բայց այդ ուղղությամբ էական տեղաշարժեր չկան: Պետական մարմինները սահմանը հատող բոլոր օտարերկրացիներին դասում են զբոսաշրջիկների շարքերում: Նույնիսկ Վրաստանում եւ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներին, որոնք այդ երկրների անձնագրերով տարվա մեջ մի քանի անգամ գալիս են Ադրբեջան եւ տեսակցում իրենց հարազատներին: Ահա ինչու զբոսաշրջիկների այցելության պաշտոնական վիճակագրությունը, կառավարության պաշտոնական տվյալները, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում:

– Պե՞տք է, արդյոք, որ պետական մակարդակով խրախուսվի մարդկանց հենց մեր երկրում հանգստանալը, երբ, օրինակ, պետպաշտոնյաները եւ հայտնի դեմքերը իրենց ամառային հանգիստն անց են կացնում Ադրբեջանի ներսում եւ դրանով իսկ օրինակ ծառայում մյուսների համար:

– Երկրում տուրիզմի մակարդակի բարձրացման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ տնտեսության բոլոր ոլորտներում: Մոնոպոլիան եւ կոռուպցիան ամենագլխավոր խոչընդոտներն են երկրի տնտեսության մեջ: Տուրիզմը մուլտիպլիկատիվ ազդեցություն ունի, այսինքն՝ իր հետեւից է տանում տնտեսության շատ հատվածներ: Մեր պաշտոնյաները նախընտրում են հանգստանալ աշխարհի տարբեր երկրներում, դրանով իսկ անուղղակի կերպով ի ցույց են դնում երկրի տուրիստական սեկտորի ցածր մակարդակը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031