Հուլիսի 14-ին, ժամը 09.15-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղի »Արփա« ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել ջուրը եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը:
ժամը 09.30-ին փրկարարները` բնակիչների օգնությամբ ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ` 1966 թ. ծնված Հուսիկ եւ 1990 թ. ծնված Հակոբ Բավեյաններին, 1990 թ. ծնված Նարեկ Մարգարյանին եւ 1990 թ. ծնված Անդրանիկ Թորոսյանին:
Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Բժիշկների գնահատմամբ` Նարեկ Մարգարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության:
ԱԻՆ