Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը: Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը արդեն մեկ ժամ է մեղադրական ճառն է ներկայացնում, որից պարբերաբար իրենց դժգոհություններն են հայտնում ՀԱԿ ակտիվիստները: Անցած տարվա օգոստոսի 9-ից կալանքի մեջ գտնվող Տիգրան Առաքելյանը դատավորից խնդրեց ընդմիջում մեղադրանքների մասով պաշտպանի հետ քննարկելու համար, բայց դատավորն ասաց՝ ճառից հետո կտրամադրի: Ակտիվիստները պնդում են, որ մեղադրող կողմն այս պահին փաստերը խեղաթյուրում է: Տիգրան Առաքելյանի խոսքով, դատախազը բառեր է հղում իրենց անուններից, որոնք իրականությանը չեն համապատասխանում.«Մեր անուններից հղում է անում, բայց նման բան չի եղել»: Դատավարությունը շարունակվում է, մանրամասները շուտով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ