«Հայոց Ցեղասպանության մասին ընդհանրական ֆիլմ նկարելու անհրաժեշտություն եմ տեսնում, քանի որ Ցեղասպանության հանրահռչակման խնդիրը դեռեւս առկա է: Առհասարակ, Ցեղասպանությունն արտահայտում է այն, ինչ կատարվում է մարդկության ներսում: Մինչ օրս չենք կարողանում հասկանալ, թե ատելությանն անձնատուր եղած ազգն ինչպես է ոչնչացնում մյուսին»,-այսօր, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ ասաց աշհարհահռչակ լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը: Հրեաների Ցեղասպանությանն անդրադարձած ռեժիսորը հավելեց. «Երբ հայերի ցեղասպանությունը տեղի ունեցավ, մտածում էին, որ արհավիրքն այլեւս երբեք չի կրկնվի, բայց դրան հաջորդեցին Կամբոջայի եւ Բոսնիայի Ցեղասպանությունները` քաղաքակիրթ համարվող գերմանացիների կողմից: Հետեւաբար, Ցեղասպանությունը մարդկային շեղում է, որի դեմը պետք է առնել»:
Նշենք, որ Հոլանդին հաջողվել է հոգեբանական եւ զգացական դրամաներ ստեղծել երեք բեւեռային կինոաշխարհներում` սոցիալսիտական ճամբարում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ