Լրահոս
Օրվա լրահոսը

Ագնեշկա Հոլանդ. Ես գերի եմ հրեաների մասին թեմային

Հուլիս 14,2012 13:00

 «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը հյուրընկալել է աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդին: «Երեւանյան պրեմիերաներ»  ծրագրում ներկայացվում է նրա` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» նոմինանտ «Խավարում» ֆիլմը: «Ոսկե Ծիրանը» Հոլանդին կշնորհի «Փարաջանովյան թալեր» մրցանակ:

Հոլանդին առավելապես հեղինակություն են բերել ռազմական եւ հոգեբանական դրամաները` նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմում լեհ հրեաների ճակատագրին: Իրական փաստերի վրա հիմնված «Խավարումը»  պատմում է Լվով քաղաքի ջրմուղագործ Սոխայի մասին, ով իրեն քաջ ծանոթ ստորգետնյա կոյուղում թաքցնում է նացիստական արհավիրքներից խուսափած հրեաներին: «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորը փաստեց, որ Լեհաստանում «Խավարումն» անհավանական հաջողության  է հասել. «Դա ինձ համար հաճելի անակնակալ էր, քանի որ հատկապես երիտասարդությունը  զգացական ազդեցության տակ էր: Թվում է, թե այն դժվար ընկալելի է, բայց հասանելի է լայն լսարանին: Հրեաների մասին թեման ես չեմ ընտրել, կարելի է ասել, որ թեման է ընտրել ինձ` դարձնելով իրեն գերին: Համարում եմ, որ առավել լավ եմ զինված այդպիսի ֆիլմեր նկարելու համար. Այդ նյութը ռեժիսորների մեծ մասն արժանահավատ կերպով  չի ներկայացնում»:

Հոլանդի քույրը  եւ աղջիկը  նույնպես ռեժիսորներ են. «Աղջիկս միշտ փորձում էր խույս տալ ռեժիսորությունից, բայց ճակատագիրը, միեւնույնն է, վրա հասավ: Երբեւմն տարաձայնություններ են առաջանում. Օրինակ, ընտանեկան լուսանկար անելուց ամեն մեկն ուզում է կադրն իր ուզածով դասավորել: Խավարման մեջ մի քանի կարեւեր դրվագներ աղջիկս  է նկարել: Նրա  եւ քրոջս հետ նկարել ենք լեհական հեռուստաշարք: Երեք կնոջ համագործակցությունը համաշխարհային կինոյի մեջ եզակի դեպք է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031