Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանել բժիշկներին բռնությունից

Հուլիս 14,2012 11:43

Դեղ արտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հանդես եկավ բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը դատապարտող հայտարարությամբ:

Պարոն Զաքարյանն անհանգստացած է ոչ միայն «Հարսնաքարում» սպանված ռազմական բժշկի դեպքով, այլեւ վերջին շրջանում շտապ օգնության աշխատակիցներին ծեծելու միտումով: «Հիվանդին միշտ օգնելու պատրաստ բժիշկների նկատմամբ բռնության դեպքերի դինամիկան աբսուրդի է հասնում: Մենք դատապարտում ենք մեր հասարակության առանձին անհատների անհանդուրժողականության արդյունքում ի հայտ եկած անմարդկային վերաբերմունքը հայ բժշկի նկատմամբ»,- ասաց պարոն Զաքարյանը:

Նա ասաց, որ իրենց միությունը բժիշկներին պաշտպանելու նպատակով այս պահին աշխատում է շտապ օգնության աշխատակիցների հետ՝ շտապ օգնության աշխատակիցների ասոցիացիա ստեղծելու համար:

Պարոն Զաքարյանի խոսքերով, բժիշկներին օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն կա,եւ ասցիացիան այդ հարցերով է զբաղվելու:

Նա ասաց նաեւ, որ բժիշկներին պաշտպանելու իրենց նախաձեռնությանը միացել է նաեւ Առողջապահության նախարարությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031