Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության անբավարար պարզաբանմանը

Հուլիս 14,2012 11:32

Սևանի մասին օրենսդրական փոփոխության ընդունման ընթացքում թույլ տրված ընթացակարգային խախտման մասին Պաշտպանի հայտարարությանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տարածել էր պարզաբանում, որն ըստ էության չէր հերքում օրենքի պահանջների խախտման փաստը և չէր արտացոլում իրերի իրական վիճակը:

Այսպես, իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 27 հոդվածի 4-րդ մասի համաձայն նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշման համաձայն նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի  մասին տեղեկություններ: Այսպիսով, մինչև համանման նախագիծը ԱԺ ներկայացնելը դրա շուրջ հանրային քննարկումների կազմակերպումը օրենսդրական պահանջ է և նման քննարկման ողջ ընթացակարգը մանրամասն ամրագրված է օրենսդրությամբ:

Նույնիսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից տարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ հիշյալ օրինագիծը մինչ ԱԺ ներկայացնելը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք, այսինքն՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հնարավորություն չեն ունեցել մասնակցել այդ գործընթացին, և նախագիծը մշակող պետական մարմինը սահմանափակվել է նախագիծը միայն ԳԱԱ Սեւանա լճի պահպանության  փորձագիտական հանձնաժողովում և ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով հանձնաժողովում քննարկելով, ինչը չի արտացոլում հանրային քննարկումների օրենքով սահմանված նպատակները և չի համապատասխանում դրանք անցկացնելու օրենքով սահմանված կարգին (ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշում):

Ավելին, Պաշտպանի գրասենյակում տեղի ունեցած քննարկմանը մասնակցող բնապահպանական ամենաակտիվ շուրջ տասը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պնդմամբ նույնիսկ արդեն Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկմանը իրենք ներկա չեն եղել և որևէ կերպ հնարավորություն չեն ունեցել արտահայտել իրենց դիրքորոշումը:

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031