Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է չպարտվել

Հուլիս 14,2012 11:00

 Այսօր Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ավարտվում է շախմատի ավանդական միջազգային բաց առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Մամիկոնյանը:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ, օլիմպիական եւ աշխարհի թիմային չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, որն սկսած երկրորդ տուրից գլխավորում է մրցաշարային աղյուսակը, միավորը բաժանեց ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Վոլկովի հետ եւ 7,0 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Այսօր՝ վերջին տուրում, Գաբրիելը սպիտակներով հանդիպում է Իսպանիայի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ գրոսմայստեր Իվան Սալգադո Լոպեսի հետ, որում մրցաշարի հաղթող ճանաչվելու համար Գաբիից ընդամենը պահանջվում է չպարտվել:
Վերջին երկու տուրերում տարած հաղթանակների շնորհիվ մեր երկրորդ մասնակիցը՝ Տիգրան Մամիկոնյանը, զգալիորեն բարելավել է դիրքերը եւ վերջին տուրից առաջ 5,5 միավորով 25-րդն է:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031