Ութ մարդ է գնդակահարվել Սան-Պաուլույում՝ ֆուտբոլի Բրազիլիայի գավաթի խաղարկությունում տեղի «Պալմեյրասի» հաղթանակը տոնելու ժամանակ: Հանցագործները կրակը բացել են հրավառության ժամանակ, որի ճայթյունները խլացրել են կրակոցների ձայնը:
Ոստիկանությունը հակված է այն վարկածին, որ մեգապոլիսի՝ 680 հազար բնակչություն ունեցող Օզասկո արվարձանում տեղի ունեցած ողբերգությունն իրականացրած հանցագործները «Պալմեյրասի» երկրպագուների հետ առնչություն չունեն, քանի որ նրանց մոտ ֆուտբոլային ոչ մի պարագա չի եղել: Վիճակագրության համաձայն, Օզասկոյում, որը հայտնի է որպես թմրամիջոցների շրջանառության խոշոր կենտրոն, յուրաքանչյուր ամիս 11 սպանություն է կատարվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ