Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Երբ բացակայում են քաղաքական հիգիենայի տարրական կանոնները»

Հուլիս 13,2012 20:22

«Լրագրի» հարցազրույցը ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ

– Պարոն Հակոբյան, ավարտվեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը և այդ ցանկում բացակայում է Րաֆֆի Հովհաննիսյանի ստորագրությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ի սկզբանե “Ժառանգությանն” էր, որը հետագայում դարձավ “Ժառանգության” և ՀԱԿ-ի համատեղ նախաձեռնություն: Հետագայում այս ստորագրահավաքին աջակցեց ՀՅԴ-ն որպես խմբակցության դիրքորոշում, իսկ ԲՀԿ-ն, ինչպես պարզվեց հետագայում, առանձին պատգամավորների մասնակցությամբ: Հասկանալի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այս նախաձեռնության հեղինակներից է, իսկ նրա ստորագրության բացակայությունը ընդամենը տեխնիկական էր: Պարոն Հովհաննիսյանը բացակայում էր Երևանից և այս ընթացքում մշտապես իր աջակցությունն է հայտնել այս նախաձեռնությանը:

– Լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ ձեր կուսակցության անանուն ներկայացուցիչներից մեկը Հովհաննիսյանի ստորագրության բացակայությունը պատճառաբանում է նրանով, որ Հովհաննիսյանը չի վերցրել պատգամավորական մանդատը և իրեն պատգամավոր չի համարում, հետեւաբար՝ չի կարող միանալ այս նախաձեռնությանը:

– Հասկանալի է, որ գործ ունենք անհեթեթության, գուցե և դիտավորության հետ: Անհայտ է այն անձի անունը, որ նման մեկնաբանություն է արել:

– ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հիմք ընդունելով Ձեր նշած այս “անհեթեթությունը”, այսպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել. “Գիտեք, ես կարծում էի, ինձ այլեւս դժվար է որեւէ բանով զարմացնելը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ժառանգությանը հերթական անգամ դա հաջողվեց: Նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել, որ մանդատս տանն եմ թողել, կամ կորցրել եմ, եւ մինչեւ մանդատս չգտնեմ՝ ես պատգամավոր չեմ: Սա կատարյալ անհեթեթություն է”:

– Ընդհանրապես խուսափում եմ անդրադառնալ բոլոր այն ձևակերպումներին, որոնցում բացակայում են քաղաքական հիգիենայի տարրական կանոնները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031