Լրահոս
Օրվա լրահոսը

Սինքրոն լողը առողջարար է թե’ մեծահասակների եւ թե նորածինների համար

Հուլիս 13,2012 20:04

15-ամյա Ալինա Սարգսյանն արդեն 7 տարի է` զբաղվում է սինքրոն լողով: Նրա մայրիկի խոսքով, Ալինան հաճախել է այս սպորտաձեւին ոչ թե այն շատ սիրելու պատճառով, այլ 12 տարեկանում երեխան գանգատներ է ունեցել ողնաշարից. «Երբ երեխային տարանք ոսկրաբանի մոտ, ռենտգեն հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ ողնաշարը 22 աստիճան շեղվածություն ունի եւ վերածվել է «S » տառի »,-պատմում է Ալինայի մայրը: Այդ շրջանում խորհուրդ են տվել երեխային առժաամանակ կորսետ կրել, զբաղվել ոչ ծանր ֆիզիկական աշխատանքով. «Լողն ահագին բան փոխել է: Այն ձգում է մարմնի մկանները եւ արդյունքն անզեն աչքով երեւում է »:

Այս սպորտաձեւով զբաղվելն առողջարար է ոչ միայն մեծահասակների, այլեւ նորածինների համար: Նորածինները ջրի մեջ իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Բայց ջրում լինելը նրանց համար ոչ միայն սովորական ու հաճելի է, այլև` օգտակար: Մասնագետները պնդում են, որ լողը կարող է բուժել կոնքազդրային հոդերի խախտումը: Եթե ի ծնե երեխայի լողալու կարողությունը չզարգացնեն մինչև 3 ամսականը, ապա այն կկորչի:

Պարապմունքները պետք է սկսել երեխայի կյանքի 2-3 շաբաթականից, երբ ապաքինվում է փոքրիկի պորտի վերքը: Երեխան կարող է ծնվել կոնքազդրային հոդերի խախտմամբ:  Մանկաբարձ- գինեկոլոգ Աստղիկ Պետրոսյանը կարծում է, որ շատ կարեւոր է հիվանդության արագ բացահայտումը. «Եթե հիվանդությունը շուտ չնկատեն ու հնարավորին չափ շուտ չբուժեն, երեխան հետագայում կաղ կլինի »: Այս դեպքում բուժման լավագույն միջոցը լողն է: Ջրային վարժությունները երեխայի հոդերում կարգավորում է նյութափոխանակությունը: Ըստ նրա, այդ ամենը պետք է կատարի մասնագետը, քանի որ ծնողների կողմից թույլ տված ցանկացած փոքր սխալի դեպքում  երեխան կարող է երկար ժամանակ վախենալ  ջրից: Երեխայի համար լողալը պետք է լինի հաճելի ու գրավիչ խաղ:

«Պարապմունքից պարապմունք երեխան ավելի ինքնուրույն է դառնում: Փոքրիկ լողորդների լողավազանի ջերմաստիճանն էլ սկզբում պետք է համապատասխանի պտղաջրի ջերմաստիճանին` 37 աստիճան: Իսկ հետո աստիճանաբար կարելի է իջեցնել մինչև 34-ի ու երաշխավորված է երեխայի ճիշտ զարգացած կեցվածքը »,-ասում է նա: Ջրային լոգանքները ամրացնում են երեխայի ոսկրերն ու ճիշտ ձևավորում թոքերը:

«Այս սպորտաձեւը Հայաստանում դեռեւս սիրողական բնույթ է կրում եւ մինչ այսօր որեւէ լուրջ ներդրում չի կատարվել, այն զարգացնելու համար: Թերեւս սա է պատճառը, որ այս մարզաձեւում հաջողությունները մեծ չեն, չնայած հաղթանակներ շատ են եղել » ,-ասում է մարզիչ Էդգար Գրիգորյանը: Նա վստահեցնում է, որ Հայաստանը լուրջ հաջողություններ կգրանցի այս մարզաձեւում եւս, եթե ուշադրության կենտրոնում հայտնվի, ֆինանսական աջակցություն եւ էլ ավելի լավ պայմաններ ստեղծվեն:

Քրիստինա Միրզոյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031