Aravot.am-ը «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-Հայաստան կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք այն , ինչ այժմ կատարվում է «Սիվիլիթասի» հետ մտահոգո՞ւմ է իրեն՝ հաշվի առնելով այն, որ հաջորդը կարող է լինել նաև իր ղեկավարած կազմակերպությունը, կամ ոլորտի այլ ներկայացուցիչ: Պարոն Սարդարն այսպես պատասխանեց. «Իհարկե, մտահոգում է: Ընդհանրապես քաղաքացիական հասարակության ներսում կատարվող բոլոր խնդիրները մեզ՝ որպես կազմակերպության, մտահոգում են: Մեկ կամ մյուս կազմակերպության նկատմամբ իրականացվող անարդար գործառույթները և մոտեցումները մեզ համար չափանիշ և ցուցանիշ են հասկանալու, թե ոլորտը ինչ դժվարությունների առաջ կարող է կանգնել: Իհարկե, նույնը կարող է կատարվել նաև մեզ հետ, քանի որ ոլորտը սիստեմիկ ձևով փոփոխությունների կարիք ունի: Եվ պետք է առաջ մղվեն, թե ինչպիսի շահերի պաշտպանության գործառույթներ են պետք իրականացնել, որպեսզի կանխվեն այսօրինակ դրսևորումները: Դա պիտի լինի օրենսդրական և իրավական դաշտում: Ուստի պետք է հետևողական լինել՝ մանավանդ նմանատիպ քաղաքական մոտիվացիաներ ունեցող մոտեցումներին»:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Վարդան Օսկանյանը հայտնվի ճաղերի ետևում, Ա. Սարդարը պատասխանեց. « Ես անձամբ տեղյակ չեմ բուն խնդրին, բայց հույս ունեմ, որ դա իրականություն չի դառնա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ