Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» առիթով արտահերթ չի հրավիրվի

Հուլիս 13,2012 18:18

 

Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ «Ժառանգության»  խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները՝ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը նախօրեին հանդես էր եկել հուլիսի 17-ին, ժամը 12-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ: Օրակարգում մեկ հարց պետք է լիներ՝ «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին»: Նստաշրջանի համար անհրաժեշտ էր հավաքել 44 ստորագրություն: Հայտը խորհրդարանի ղեկավարությանը ներկայացնելու վերջնաժամկետն այսօր՝ 18. 00-ն էր:

Քիչ առաջ Aravot.am-ը նախաձեռնողներից ճշտեց, որ ընդամենը 21 ստորագրություն է հավաքվել: Այսինքն՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը նպատակին չհասավ:

Ստորագրել են ՀԱԿ-ի ողջ խմբակցությունը՝ 7 պատգամավոր, ՀՅԴ 5 պատգամավորներից 3-ը՝ Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Ժառանգության 5 պատգամավորներից 4-ը՝ Ռուբեն Հակոբյան, Խաչատուր Քոքոբելյան, Զարուհի Փոստանջյան, Ալեքսանդր Արզումանյան, ԲՀԿ 37 պատգամավորներից 7-ը՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Օսկանյան, Տիգրան Ուրիխանյան, Սամվել Մարգարյան, Էլինար Վարդանյան, Վահան Բաբայան, Վահե Հովհաննիսյան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031