Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը չի ստորագրել. Նաիրա Զոհրաբյանը զարմացած է

Հուլիս 13,2012 17:39

Արտահերթ նստաշրջան անցկացնելու ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը միացել են «Ժառանգություն» խմբակցությունից Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: Իսկ մյուս պատգամավորը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ստորագրել:

Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականը տեղեկացրել է, որ Հովհաննիսյանը ԿԸՀ-ից չի վերցրել իր մանդատը, իրեն պատգամավոր չի համարում, հետեւաբար՝ չի կարող միանալ այս նախաձեռնությանը:

Մեկնաբանելով այս պատճառաբանությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Գիտեք, ես կարծում էի, ինձ այլեւս դժվար է որեւէ  բանով զարմացնելը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ժառանգությանը հերթական անգամ դա հաջողվեց: Նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել, որ մանդատս տանն եմ թողել, կամ կորցրել եմ, եւ մինչեւ մանդատս չգտնեմ՝  ես պատգամավոր չեմ: Սա կատարյալ անհեթեթություն է: Եթե մեկը չի ցանկանում լինել պատգամավոր, ապա նա պաշտոնապես եւ գրավոր դիմում է ԱԺ նախագահին՝ ներկայացնելով  պատգամավորական մանդատից իր հրաժարականը: Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր է, իսկ մնացած պատճառաբանությունները առնվազն անպարկեշտ են»:

lragir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    Բոլորտ էլ նույն սանրի կտորն եք:Իսկ ԲՀԿ դեռ երկար պետք է լուռ մնա:ԱՅԴ դեպքում իրենց խոսքը գործ կլինի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031