Լրահոս
Օրվա լրահոսը

«Interactive TV»-ն խախտո՞ւմ է օրենքը՝ արտոնագիրը փոխանցելով այլ անձի

Հուլիս 13,2012 16:56

«ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում  «Interactive TV»-ի սեփականատերերից մեկը՝ Կարեն Մարգարյանը հայտնել էր, որ իրենց ընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը ձեռք է բերելու «Ucom» ՍՊԸ-ն,  եւ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2012 թ. հուլիսի 11-ի նիստում արդեն թույլատրել է բաժնետոմսերը վաճառել  «Ucom» ՍՊԸ-ին:

Կարեն Մարգարյանը նաեւ հայտնել էր, որ հեռուստաընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ կապված որոշումը կապված է այլ բնագավառում ներդրումներ իրականացնելու մտադրության հետ: «Մենք որոշել ենք այդ բիզնեսը տալ նրանց, ովքեր ավելի պրոֆեսիոնալ են այդ ոլորտում»,- ասել էր նա:

Մինչդեռ «Interactive TV»-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 2006 թվականին ստացել է թիվ 121 արտոնագիրը՝ հեռուստահաղորդումների հեռարձակման համար: Արտոնագրի ժամկետը մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 5-ն է:

Aravot.am ՀՌԱՀ-ին գրավոր հարց ուղղեց՝ ինչպե՞ս են վերաբերվում հեռարձակման բիզնեսն այլոց փոխանցելու այս փաստին՝ հաշվի առնելով, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 46 հոդվածի համաձայն՝ « Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի»:

Մեր ստացած պատասխանում շրջանցված է խնդրի էությունը եւ միայն նշված է. «Տեղեկացնում ենք, որ ՀՌԱՀ-ը այս պահի դրությամբ  «Ucom» ՍՊԸ-ի և «Interactive TV»-ի կողմից այդ հարցի կապակցությամբ որևէ գրություն չի ստացել»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031