Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լինում է, չի լինում, մի օրապակաս գիրք է լինում…

Հուլիս 13,2012 16:40

 

Այսօր կարծիքներ կան, թե հեքիաթների նկատմամբ երեխաների հետաքրքրությունը գնալով պակասում է, քանի որ դրանք իրենց տեղը զիջել են համակարգչային խաղերին, համացանցին, բջջային հեռախոսներին: Իսկ մի՞թե այնպիսի հեքիաթներ, ինչպիսիք են «Լուսերեսն ու Վարդերեսը», «Գեղեցկուհի Վասիլիսան», « Հենզելն ու Գրետելը», «Մոխրոտը», «Կարմիր գլխարկը», կարող են մոռացության մատնվել. այս երեւույթի մասին լսեինք տարբեր մասնագետների  մեկնաբանությունները: Հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանի կարծիքով՝ այն պնդումը, թե մանուկներն այսօր oիրք չեն կարդում, չափազանցված է:«Երեխաները շատ տարբեր են, միշտ են տարբեր եղել. երեխա կա, շատ է կարդում, երեխա կա` քիչ: Սա կախված է վերջինիս նախասիրություններից, ընտանեկան ու դպրոցական դաստիարակությունից»,-ասում է նա: «ՙՀեքիաթի ժանրի արդի էվոլյուցիան, կարող է մանկական ընթերցանության անկման պատճառ դառնալ: Հեքիաթն այսօր դրսեւորվում է նաեւ այլ` ոչ oրքային միջավայրերում. կա հեքիաթի էլեկտրոնային տարբերակ, որն ավելի մատչելի է, անիմացիոն հեքիաթ` դյուրամարս է, հեքիաթ-խաղ, որը կլանող է ու անհամեմատ ճկուն: Սակայն հեքիաթն իր դասական ընկալմամբ երբեք չի կորցնի իր ուրույն տեղն ու դերը մանկանց համար»,-հավաստիացնում է հեքիաթագետը: Իսկ որպեսզի չմոռացվեն հայ դասականների հեքիաթները, Ջիվանյանը պնդում է` դրանք պետք է ավելի հաճախ վերահրատարակվեն, ընդ որում, վերահրատարակվեն համարժեք ձեւավորմամբ:«ՙՀուսալ, որ հայ մեծագույն հեքիաթագրի` Թումանյանի գործերը համատեղելի են գրոտեսքային, հաճախ անօգնական ու ապաշնորհ պատկերների հետ` նշանակում է իսպառ զուրկ լինել ներդաշնակության զգացումից եւ չունենալ մանուկ ընթերցող-գնորդի հանդեպ հարգանք, մի բան որն առաջին պայմանն է լուրջ գրահրատարակման ու oրավաճառության»: Մանկագիր Սուրեն Մուրադյանն էլ հավաստիացնում է, որ այլեւս նախկինը չէ ներկայիս ընթերցողի ճաշակն ու հետաքրքրությունը: Ըստ նրա` համակարգիչն ու համացանցը մանուկներին ուրիշ աշխարհ են տանում, բայց սխալ է այն պատկերացումը, թե դրանք են նպաստում գիրք չկարդալուն: « ՙՉեմ պատկերացում մի երեխայի, որի մանկությունը կարող է անցնել առանց Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Գրիմ եղբայրների հեքիաթների. դրանք այն պատուհանն են, որից ճառագայթած լույսը ջերմացնում է ընթերցողին, ձեւավորում է նրա հոգին:Այդ լույսը մանուկ ընթերցողի առջեւ բացում է կյանքում շիտակ ու ազնիվ քայլելու կանաչ ճանապարհը»,-ասում է մանկագիրն ու մեջբերում  Հովհաննես Թումանյանի խոսքը.«ՙՀեքիաթը oրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, որտեղ ամբողջը հավիտենական սիմվոլներ են»: Մուրադյանը դժվարանում է պատասխանել հարցին` արդյոք երեխաները կարդու՞մ են երիտասարդ մանկագիրների ստեղծաoործությունները` փոխարենը ավելացնում է. ՙ«Մանկական գրականությամբ զբաղվողները երբեմն հրատարակում են այնպիսի խոտան, օրապակաս oրքեր, որոնց գեղարվեստական ցածր մակարդակը խոչընդոտում է երեխաների դաստիարակությանը, աղավաղում է մանուկների ներաշխարհը,-ասում է մանկագիրն ու շարունակում»,-նրանք սկսում են «տիկնիկով», «ծիտիկով»: Բայց չէ՞ որ այդպիսի թեմաներով հնարավոր չէ բավարարել ընթերցողի պահանջները: Թող էլի գրեն, նրանց ոչ ոք չի արգելում, բայց այնպես գրեն, որ մատչելի եւ ուսանելի լինի երեխաների համար»: «ՙՆոյան Տապան» գրախանութի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանը էլ նշում է, որ ծնողները հիմնականում oնում են դասական հեղինակների գործեր, ժողովրդական հեքիաթներ, որոնք գունազարդ են ու պատկերավոր, իսկ ժամանակակից ստեղծաoործողների գրքերի պահանջարկը մեծ չէ: Ըստ նրա` պատճառներից մեկը գուցե այն է, որ գնորդը առաջնորդվում է հանրահայտ գրողների ստեղծաoործություններով:«ՙԵրբ նա տեսնում է Սարգսյան ազգանուն` դա նրան ոչինչ չի ասում, բայց երբ գրքի էջերին կարդում է՝ Թումանյան, Աղայան ազգանունները, բնականաբար, նախընտրությունը տալիս է իրեն հարազատ եւ հայտնի հեղիանակների գրքերին»,- հավաստիացնում է Մկրտչյանը: Հեքիաթների ժողովածուների գինը գրախանութներում տատանվում է 3500-4500 դրամի սահմանում: Երեք երեխաների մայր մասնագիտությամբ հոգեբան 35-ամյա  Մարիամ Կարապետյանն էլ պատմում է, որ քնելուց առաջ միշտ իր փոքրիկների համար հեքիաթ է կարդում: «ՙՓոքր ժամանակ ես չէի կարողանում քնել առանց մորս պատմած հեքիաթների, իսկ այսօր երեխաներս չեն քնում մինչեւ հեքիաթ չեմ կարդում իրենց համար»: Հոգեբանն ասում է, որ հեքիաթները դրական ազդեցություն են ունենում երեխայի աշխարհայացքի ձեւավորման վրա: «ՙՆա սովորում է նախադասությունները ճիշտ կազմել, ճանաչում է գույներն ու անծանոթ առարկաների անվանումները»,-նշում է նա ու ավելացնում, որ երեխային հեքիաթը պետք է պատմել խաղի ձեւով եւ ուրախ տրամադրությամբ:

 

 

Պերճուհի Գեւորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031