ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը ընդհանուր բնակչության 2,5 տոկոս է, իսկ տնտեսապես ակտիվ բնակչության ( բացառությամբ 0-ից 16 տարեկանների) շրջանում՝ 7 տոկոս:
Մոտ 80 000 մարդ պաշտոնապես գրանցված է որպես գործազուրկ: Վերջին մի քանի տարում այս տվյալները գրեթե չեն փոփոխվել:
2012 թ. հունվար- մայիս ամիսներին աշխատանք փնտրող կանանց թիվը հասել է 1000-ի, նույնքան է եղել նաև նպաստառու գործազուրկների թիվը:
Գործազրկության նպաստի միջին չափը 2012 թ. առաջին հինգ ամսում կազմել է համապատասխանաբար՝ հունվարին՝ 16500, փետրվարին՝ 16235, ապրիլին՝ 15883 և մայիսին 16139 դրամ:
Կարդացեք նաև
«Փաստինֆո» լրատվական գործակալություն