Հենց արտաշատցի Վիգենն իմացել է, որ ծառայելու է «Եղնիկներ» զորամասում, իր բառերով տրամադրությունը բարձրացել է, այստեղ պաշտպանում են Հայրենիքի սահմանը, դիրքերում սակայն ինքը անհանգիստ է։
«Դե ամեն վայրկյան հնարավոր է, որ վտանգ լինի»,- ասում է«Եղնիկներ» զորամասի կրտսեր սերժանտ Վիգեն Հովսեփյանը։
Եֆրեյտոր Էմին Օսիպյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանը դիտարկողն է, արձանագրում է մարդկանց անասունների եւ ավտոմեքենաների շարժը ադրբեջանական կողմում։ Եղբայրն էլ է «Եղնիկներ»-ում ծառայել։ Նրան զգուշացրել է՝ չես փոշմանելու։ Արդեն 20 ամիս չի փոշմանում։ Վահե Ադիբեկյանը ծառայում է Գյուլիստանի դիրքերում։ «Եղնիկների» մասին ոչ մի վատ բան չի լսել, բայց գիտի, որ պետք է խելոք մնա. «Ոչ մի խախտում չեմ կատարել, դրա համար էլ պատասխանատվության չեմ ենթարկվել»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ