Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենական արտադրողը պաշտպանված չէ

Հուլիս 13,2012 15:46

Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի երեւանի մասնաճյուղի տնօրեն Մելքոն Գասպարյանի խոսքերով, այսօր հայրենական արտադրողի շահերը բացարձակապես պաշտպանված չեն եւ այդ պատճառով, ով ինչ խոչընդոտ ասես կարող է առաջացնել արտադրողի համար: Վերջերս մի ընկերության կաթնամթերքի մասին հրապարակում է եղել, ինչն էլ հարուցել էր պարոն Գասպարյանի վրդովմունքը: Այսօր «Տեսակետ» ակումբում պարոն Գասպարյանը պատմեց, որ նման հրապարակումները խփում են հայրենական արտադրանքի շահերին եւ հատկապես արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ կարող են առաջացնել:

Լրագրողը կաթնամթերքը գնել էր խանութից ու ներկայացրել էր լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել էր, որ այդ կաթնամթերքը պարունակում է եկոլի նյութը, որը աղիքային ցուպիկի տարատեսակ է եւ առաջացնում է փորլուծություն: Պարոն Գասպարյանի ներկայացմամբ, եկոլի կարող է պարունակի մանկական կերը: Բայց քանի որ կոնկրետ կաթնամթերքի համար տեխնիկական կանոնակարգում նորմավորված չէ, եւ այդ նյութի համար մանրէաբանական ցուցանիշներ չկան սահմանված, ուստի, ըստ մասնագետի, դա վտանգավոր չէ: Հետազոտությունը կատարվել է սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում: Պարոն Գասպարյանի խոսքերով` «Ես կարող եմ ասել, որ դա այդ լաբորատորիայի վարիչի թուլությունն է, քանի որ նա պետք է այդ լրագրողին ասեր, որ կաթնամթերքի դեպքում եկոլին չեն ենթարկում մանրէաբանական փորձաքննության»:

Aravot.am-ի հարցին, թե արդյոք լաբորատորիան պատասխանատվություն չի՞ կրում իր հրապարակած արդյունքների համար, պարոն Գասպարյանը նկատեց. «Այո, գոյություն ունեն նմուշառման տեղափոխման պայմաններ, որ լաբորատորիան պարտավոր է նմուշները ընդունել: Նրանք պետք է համապատասխան սարքավորումով տեղափոխեն: Նա պետք է իրազեկ լիներ տեխնիկական կանոնակարգի դրույթներին եւ ասի, որ ես իրավունք չունեմ եկոլի նայել, քանի որ այստեղ նման ցուցանիշներ սահմանված չեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031