Նոր տեսահոլովակ ռոքի սիրահարների ու հատկապես Սերժ Թանկյանի երկրպագուների համար: Արդեն հասանելի է աշխարհահռչակ երաժշտի` «Հարակիրի» ալբոմի երգերից մեկի՝ «Օccupied Tears»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այս անիմացիոն տեսահոլովակն ու երգը Հոլոքոստի մասին է, մեծ հաշվով այն վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը: Երգում նշվում է, որ մարդկությունը ոչինչ չի մոռացել, ու հարց է տրվում՝ Հոլոքոստ, ինչպե՞ս կարելի է ևս մեկ մանուկից արտասուք կորզել:
Ներկայացնում ենք տեսահոլովակը, որը դեռ մեկ օր է, ինչ հասանելի է, բայց արդեն հասցրել է գրանցել 7906 դիտում:
Տիգրանուհի Թասլակյան