Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբի միջից գտնված գրքերը փոխել են երեխայի կյանքը

Հուլիս 13,2012 15:37

 

Թուրքական արտադրության «Վերամշակելով կյանքը` աղբի մեջ Դոստոեւսկի գտա» ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրանի» միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթին: Ֆիլմի հերոս-երեխան  մուրացկան է, հնահավաք, թերթավաճառ եւ աղբահավաք: Նրա կյանքը փոխվում է` Ստամբուլի ուսանողների հետ կայացած հանդիպումների արդյունքում, եւ այն հնացած գրքերի շնորհիվ, որոնք նա գտնում էր աղբարկղերում: Երեխան սկսում է հավաքել գրքերը եւ կարդալ:

«Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսոր Էնիս Ռիզան պատմեց, որ 20 տարեկանում դեռահասը ծանոթանում է նաեւ Դոստոեւսկու գրքերից մեկի  հետ եւ աստիճանաբար համալրում օգտագործված գրքերի իր խանութը:

Ռեժիսորի խոսքով` Թուրքիայում վավերագրական ֆիլմեր նկարահանողները հիմնականում ուշադրություն են դարձնում սոցիալական խնդիրներ ունեցող խավին. «Երկու նպատակ եմ դրել ֆիլմում` կյանքի ստորին դիրքից  քննադատել տիրող համակարգը  եւ հաջողության հասնելու հնարավորությունները ցույց տալ: Հերոսս  գտնում է Դոստոեւսկուն, բայց իրականում ես եմ գտնում երեխային»:

Խոսելով Երեւանից, Էնիս Ռիզան նշեց, որ այն մեծ տեղ ունի իր սրտում. «Հայերենը հասկանալու կարիք եմ զգում, չնայած այն հանգամանքին, որ այստեղ շատ ընկերներ եմ ձեռք բերել: Կարծում եմ` վավերագրականներ նկարահանող ռեժիսորների ընկերությունն առավել խորն է սովորականից, քանի որ նրանք կյանքին քննադատաբար են մոտենում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031