Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. Հալալ է ՊԵԿ-ին, որ ընդդիմանում է կառավարության ռեֆորմներին

Հուլիս 13,2012 15:35

Չնայած Հայաստանի կառավարությունը տնտեսության զարգացման եւ արտահանման ուղղությամբ որոշակի ռեֆորմներ անում է, բայց դրանք էական ազդեցություն չեն ունենում: Այսօր «Նոյյան տապան» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա ներկայացմամբ` մի քիչ աճ է արձանագրվել հանքարդյունաբերության ոլորտում, մի քիչ` գյուղատնտեսության, բայց ընդհանուր տնտեսության մեջ դա չնչին բան է եւ դրանք շատ փոքր տեղաշարժեր են ու շատ դանդաղ են ընթանում:

Ըստ պարոն Մակարյանի, որպեսզի ռեֆորմներն իսկապես արդյունք տան, պետք է դրանք շղթայով իրականացնել, այլ ոչ թե ինչպես այժմ է անում կառավարությունը` առանձին կտորներով: Այս դեպքում, ըստ մասնագետի, նման բարեփոխումները բարդացնում են իրավիճակը:

Պարոն Մակարյանի հավաստմամբ` իր տեղեկություններով, այդ լոկալ ռեֆորմները հաճախ մեծ պայքարի ուժով են անցնում, որովհետեւ կան պետական կառույցներ, որոնք ընդդիմանում են մի շարք լոկալ ռեֆորմներին. «Որովհետեւ դա կամ իրենց լծակներն է թուլացնում, կամ շահերի բախում է լինում: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությունը հաճախ դժգոհում է, որ իր բարեփոխումներին ընդդիմանում է ՊԵԿ-ը: Ես կասեի ` հալալ է ՊԵԿ-ին, որ ունի այնպիսի ինտելեկտուալ բազա, որ կարողանում է լուրջ հիմնավորումներով հակադրվել էկոնոմիկայի նախարարության ռեֆորմներին եւ հիմնավորումներին եւ ՊԵԿ-ի անձնական կամքով ու ղեկավարությամբ հակադրվում են էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններին: Ուրեմն պետք է էկոնոմիկային ասել, որ դուք էլ պետք է ձեր բազան ու կամքը ուժեղացնենք, որ ավելի խիզախ լիենք… ու մանր-մունր բարեփոփումներով արդյունքի չեք հասնի»:

Խոսելով ՓՄՁ-ին տրվող հարկային արտոնությունների եւ վարկավորման մասի՝ պարոն Մակարյանը կարծիք հայտնեց, որ դրանցից ավելի շատ օգտվում է խոշոր բիզնեսը: Պարոն Մակարյանի խոսքերով` օրինակ` ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգումը, որը կատարվում է այն դեպքում, երբ սարքավորումներ պետք է ներմուծվեն. «22-24 բիզնես է վարկավորվում, որտեղ 2-3 են փոքր, հիմնականում խոշոր են, լավագույն դեպքում` միջին»: Պատճառը, որ արտոնություններից ՓՄՁ-ն գրեթե չի կարողանում օգտվել, ըստ պարոն Մակարյանի, բյուրոկրատական մեխանիզմներն են, այսինքն՝ փաստաթղթային բարդագույն չափանիշներ են սահմանված, որ շատերը ուղղակի չեն ուզում գլուխ դնել դրանց հետ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031