Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան. «Քրդերը կարծում են, թե Արեւմտյան Հայաստանը պետք է կիսենք նրանց հետ»

Հուլիս 13,2012 14:57

ԵՊՀ պատմության ֆակուլտետի 106 շրջանավարտներ ավարտական դիպլոմները ստացել են Արևմտյան Հայաստանում: «Զարկերակ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ասաց, որ արդեն իրենց մոտ ավանդույթ է ձեւավորվել. շրջանավարտների դիպլոմների հանձնումը կատարում են Արեւմտյան Հայաստանում. «Դա մեր պատմական տարածքն է: Որն էր այս տարվա խորհուրդը. մենք որոշեցինք, որ սրանից հետո պատմական մայրաքաղաքներում ենք հանձնելու դիպլոմները: Հատկապես պատմաբանները պետք է մոտիկից ծանոթանան սեփական հայրենիքին: Տեսնել, սիրելով դու կարող ես պատկերացում, կարծիք կազմել քո հայրենիքի մասին: Իմ կարծիքով, դա դրսեւորվում է նման նախաձեռնությունով»:
Շրջանավարտները բացի Վանից եղել են նաեւ Կարսում, Բերկրիի ջրվեժում, Բայազետում, Սուրբ Խաչ կղզում: Ըստ նրա, կարեւոր նշանակություն ուներ` ամեն պատմական վայրում կանգնելն ու բացատրելը: Պատմաբան ուսանողները պատմությունն են պատմել, իսկ արվեստագետներն էլ ներկայացրել են ճարտարապետական առանձնահատկությունները:
«Իրոք բաց դաս էր բոլորի համար: Չափազանց հետաքրքիր էր: Համոզված եմ`մեր կամ մյուս սերունդը կվերականգնի պատմական արդարությունը: Կազմակերպողը պայմանագրեր ունի թուրքական իշխանության հետ: Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի Անիում արգելքներ չի դրվել թուրքերի կողմից»,- ասում է դեկանը: Նա այնտեղ զրույցներ ունենալով բնակիչների հետ, հասկացել է` մեր պատմական հայրենիքը քրդերը համարում են իրենցը եւ կարծում են`տարածքը պետք է կիսենք իրար հետ: Ասում է, որ ուսանողների համար իսկական տոն է եղել, իսկ ոգեւորվածությունը` չափազանց մեծ: Իր խոսքով եկող տարի դիպլոմները կհանձնվեն Սիս քաղաքում:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ` Սուրեն Պապիկյանը նույնպես տպավորված է շրջագայությունից. «Իմ կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկն է, մանկուց եմ երազել լինել Արեւմտյան Հայաստանում: Երկրորդ անգամ դա վերապրելը անհնար է: Ճիշտ է, տեսականորեն տիրապետում էինք, հիմա արդեն գործնական գիտենք: Լինելով իրատես, պետք է նշեմ, որ կան բարդություններ հողերի վերադարձման գործում»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031