Առանձնահատուկ նվեր երիտասարդների համար: Հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին, «Սիրահարների այգում» ելույթ կունենա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզիի որդին՝ Պիեր Սարկոզին, նույն ինքը «DJ MOSEY»: Համերգը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Modd Events հայ-ֆրանսիական կազմակերպության կողմից: Մուտքն առանց տոմսերի է: Երեկոյի առաջին մասում բարձր լիցքեր կհաղորդեն նաև DJ Vakcina-ն, Arni Rock-ը և Haik Solar-ը: Բացօթյա համերգին կհետևի AfterParty-ն, որը կկայանա «KAMI» ակումբում:
Պիեր Սարկոզին վերջին մի քանի տարիների ընթացքում համաշխարհային բարձրաշխարհիկ երեկույթների սպասված հյուրն է եղել: Արդեն մի քանի տարի է` ներկայանում է House, Electro, French House, Nu Disco, Soul, Hip Hop, RnB ոճերի երաժշտություն, ինչպես նաև` հանդիսանում է երաժշտական պրոդյուսեր:
Տիգրանուհի Թասլակյան