«Սերս». այսպես է կոչվում Լուսինե Պողոսյանի նոր երգը: Ընթերցողին ավելի պարզ դարձնելու համար տեղեկացնեմ, որ նա «Ինչ որ կամ» երգով է հանրությանը ներկայացել, որի մեջ ամբողջությամբ մերկ էր, իսկ ահա այս տեսահոլովակում աչքի է ընկնում իր պորտապարով և տարօինակ սանրվածքով:
«Գլուխգործոցի» հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, իսկ ռեժիսորը` Հրաչ Քեշիշյանը:
Տեսահոլովակը առաջինը տեղադրվել է Hayfanat-ի յութուբյան էջում, որտեղ էլ մեկնաբանվել է: Կարծիքները տարբեր են. «Յախք»,- գրել է Գարիկ Ավագյանը, իսկ Կամո Գրիգորյանը «Սերս» հայկական երգը նմանեցրել է արաբականի, զարմացել` նորմալ երաժտություն չկա՞ր: Սակայն Nelli1996 օգտատերը կարծում է` երգը շատ էլ լավն է. «Չուզողներ միշտ էլ կլինեն: Պետք է սենց շարունակել»,- գրել է նա:
Արամ Արարատյան