«ԱԺ նախագահը, կարծում եմ, ճիշտ որոշում է ընդունել, քանի որ այս գործով կան ձերբակալվածներ, կատարվում է քննություն, իսկ այս հարցին հարակից ընթացող այլ գործընթացներ կդիտվեն որպես միջամտություն իրավապահ մարմինների գործողություններին»,- «Առավոտի» հարցին՝ ադեկվա՞տ էր ԱԺ նախագահի պատասխանը չորս խորհրդարանական ուժերի՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի առիթով արտահերթ նիստ հրավիրելու պահանջին, ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
«Առավոտ» օրաթերթ