Տարածաշրջանում Հայաստանն առաջ է Ադրբեջանից, Ռուսաստանից, սակայն հետ է մնում Վրաստանից և Ուկրաինայից: Մեր երկրում քաքաղացիական հասարակության կազմակերպությունների կայունության ցուցանիշը 4.0 է: ԱՄՆ ՄԶԳ-ն հրապարակել է ՀԿ կայունության ինդեքսի 15-րդ հրատարակությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի համար: Ուստի Հայաստանում արդեն այս ոլորտի փորձագետները կատարում են որոշ եզրակացություններ:
Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Մարգարյանը նշեց մի շարք խնդիրներ, որ այսօր Հայաստանում գոյություն ունեն ՀԿ-ների դաշտում. «ՀԿ-ներն ունեն ֆինանսական, իրավական ոլորտում, հանրային ընկալման առումով լուրջ խնդիրներ: Հիմնախնդիր է նաև այն, որ պետության կողմից պատվեր չի տրվում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Ֆինանսավորման վերաբերյալ էլ նշեմ, որ կան բազում երկրներ, որտեղ ՀԿ-ները ֆինանսավորվում են քաղաքացիների հարկերի միջոցով: Իհարկե, մեզանում կայունության ինդեքսը միջինից բարձր է, սակայն միայն դրսից ֆինանսավորվելու պարագայում առաջանում են բազում խնդիրներ կապված ՀԿ-ների անկախության և կայուն գործունեության հետ»:
ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման պատասխանատու Նիկ Սթոքսն էլ նկատեց. «Հայաստանում ՔՀԿ կայունության ցուցիչները տարեցտարի չեն փոխվում: Առաջին տասը տարիների ընթացքում կայունության ցուցիչը դրականորեն փոխվեց, սակայն 2007-ից կայունության ցուցիչը Հայաստանում չի փոխվում: Ուստի պետք է մտածել, ինչու…»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ