Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջուրը Սևանա լճից շատ ավելի պակաս է բաց թողնվում

Հուլիս 13,2012 12:52

«Սևանա լճի վերաբերյալ նոր, առավել ընդունելի իրավական փաստաթղթի մասին խոսելը այսօր արդեն հնարավոր չէ, քանի որ   320 մլն խորանարդ մետր  ջուր բաց թողնելու վերաբերյալ կառավարության օրենսդրական նախագիծը ՀՀ Աժ-ն արդեն ընդունել է նաև երկրորդ ընթերցմամբ, իսկ պատգամավորներն էլ արձակուրդ են մեկնել: Սակայն քաղաքացիական հասարակության և կառավարության գործնական շփումները լճի խնդիրներին ընդունելի լուծումներ տալու հարցում շարունակվում են և ունեն դրական արդյունքներ»,- այսօր «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Ըստ Կարինե Դանիելյանի՝ Սևանը գտնվում է առողջացման վիճակում, սակայն դեռ լճում ընթացող դրական շարժը կամ դրական փորձը հնարավոր չէ ներկայացնել, քանի որ այդ ջրային ավազանը գտնվում է վտանգավոր անցումային փուլի մեջ: Ըստ նրա, եթե լճի կենտրոնական հատվածներում առողջացման երևույթները հստակ արձանագրելի են, ապա նույնը չի կարելի ասել առափնյա հատվածների մասին:

Նշենք, որ համաձայն բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի՝ այսօր կառավարությունում նույնպես 320մլն խմ ջրի բացթողման մասին խոսակցություններ չեն ընթանում, քանի որ եղանակային պայմանները նպաստավոր են և ջուրը Սևանա լճից շատ ավելի պակաս է բաց թողնվում:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031